Հրատապ. Մայր ու մանուկ բերման են ենթարկվում ոստիկանության Արտաշատի բաժին

Հրատապ. Մայր ու մանուկ բերման են ենթարկվում ոստիկանության Արտաշատի բաժին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Արարատի մարզի Նորաշեն համայնքի բնակիչները տեղեկացնում են, որ հենց այս պահին ոստիկանության Արտաշատի բաժին են բերման ենթարկվում իրենց համագյուղացիները՝ առանց տարիքային սահմանափակման, հայտնում է Hzham.am կայքը:

Մեր աղբյուրի փոխանցմամբ, ոստիկանության Արարատի մարզային բաժնի պետը՝ լինելով համայնքի նախկին ղեկավար Արտուշ Սարգսյանի կողմնակիցը` մոտ ընկերը, որոշել է օգտվելով առիթից, ներկուսակցական աստառի տակ հաշվեհարդար տեսնել ներկայիս գյուղապետ Նորայր Գրիգորյանից, ով հրաժարվոմ է օրինականացնել նախկինի գործած ապօրինությունները, գրում է կայքը:

Նշված տեղեկությունները ճշտելու համար Times.am-ի թղթակիցը կապ է հաստատել Նորաշենի գյուղապետ Նորայր Գրիգորյանի հետ, որը մեզ ասաց, թե օրվա ընթացքում մոտ 80 գյուղացիներ բերման են ենթարկվել ոստիկանության Արտաշատի բաժին։

«Ոստիկաններ ժամին չեն նայում։ Հիմա արդեն գրեթե գիշերվա 11-ն է, բայց մարդկանց միևնույն է բերում են Ոստիկանություն ու ցուցմունքներ պահանջում նախկինում ստացված օգնության մասին։ Գյուղացիներից շատերը վախեցած են, չգիտեն թե ինչ անել», – մեզ հետ զրույցում ասաց Նորաշեն համայնքի ղեկավարը՝ նշելով, որ ինքը մի խումբ գյուղացիների հետ հիմա գտնվում է ոստիկանության բաժանմունքի մոտ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում