«Ժամանակ». Ծառուկյանը որոշել է էականորեն թարմացնել կուսակցության համամասնական ցուցակը

«Ժամանակ». Ծառուկյանը որոշել է էականորեն թարմացնել կուսակցության համամասնական ցուցակը

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախորդ օրը «Փաստ» թերթի խմբագիր Վարուժան Բաբաջանյանը հայտարարել էր, որ վայր է դնում թերթի խմբագրի պարտականությունները և պատրաստվում է մտնել քաղաքականություն:

Մեր տեղեկություններով՝ Բաբաջանյանը լինելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակում: Այդ ցուցակում է լինելու նաև ԲՀԿ փոխնախագահ Արմեն Արզումանյանը, ով համակարգում է կուսակցության արտաքին հարաբերությունները:

Այս տեղեկությունները վկայում են, որ Ծառուկյանը որոշել է էականորեն թարմացնել կուսակցության համամասնական ցուցակը»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում