«Ալյանս»-ը կայացրել է սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին առանձին ցուցակով մասնակցելու որոշում

«Ալյանս»-ը կայացրել է սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին առանձին ցուցակով մասնակցելու որոշում

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ալյանս» կուսակցության վարչությունը որոշում է կայացրել արտահերթ խորհրդարանական ընտրություններին սեփական ցուցակով առանձին մասնակցելու վերաբերյալ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ալյանս» կուսակցության մամուլի ծառայությունից, կուսակցության ցուցակը գլխավորելու է ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ուրիխանյանը։

Կուսակցության տարածած հաղորդագրության համաձայն՝ ցուցակում ներկայացված են լինելու մի շարք բացառիկ քաղաքական ու պետական գործիչներ, տնտեսագետներ, գիտության ու մշակույթի վառ ներկայացուցիչներ։ Այն կներկայացվի նախընտրական արշավի սկզբում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում