Ահաբեկիչներն ականանետերից կրակել են Հալեպի բնակելի թաղամասի ուղղությամբ

Ահաբեկիչներն ականանետերից կրակել են Հալեպի բնակելի թաղամասի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ահաբեկչական խմբավորման գրոհայինները ականանետերից կրակել են սիրիական Հալեպ քաղաքի բնակելի թաղամասի ուղղությամբ։ Ռիա նովոստիին սիրիական ռազմական աղբյուրներից հայտնել են, որ խաղաղ բնակիչների շրջանում կան վիրավորներ։

Աղբյուրը հայտնել է, որ Ռաշիդին շրջանում տեղակայված ահաբեկչական խմբավորումն ականանետերից կրակել են «Նոր Հալեպ» թաղամասի ուղղությամբ։

Հալեպի արվարձանում տեղակայված գրոհայինները պարբերաբար ականանետերից և ինքնաշեն հրթիռներից կրակում են քաղաքի կենտրոնական և ծայրամասային շրջանների ուղղությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում