Հովիկ Աղազարյանն ընտրվեց Գազի և էլեկտրաէներգիայի հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հովիկ Աղազարյանն ընտրվեց Գազի և էլեկտրաէներգիայի հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Ելք» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանն ընտրվեց Գազի և էլեկտրաէներգիայի հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Աղազարյանն ընտրվեց քննիչ հանձնաժողովի հերթական նիստում:

Քննիչ հանձնաժողովի նախագահ, «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մեքումյանը նշեց. «Նախագահի տեղակալը պետք է լինի իշխանության ներկայացուցիչ, հետևաբար առաջարկում եմ «Ելք» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանի թեկնածությունը»:

Քվեարկությամբ Աղազարյանը միաձայն ընտրվեց Գազի և էլեկտրաէներգիայի հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահի տեղակալ:

ԱԺ Գազի եւ էլեկտրաէներգիայի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովը ստեղծվել էր «Ծառուկյան» խմբակցության առաջարկով, խմբակցության պատգամավորների ստորագրությամբ: ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծվել է՝ ուսումնասիրելու «Գազպրոմ Արմենիա»-ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի գործունեության առանձնահատկությունները, որպեսզի հասկանան գազի և դրանից բխող էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածության հարցը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում