Բակո Սահակյանը ծանոթացել է Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոնի գործունեությանը

Բակո Սահակյանը ծանոթացել է Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոնի գործունեությանը

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 19-ին այցելել է Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոն, ծանոթացել հաստատության գործունեությանը, զրուցել բուժանձնակազմի եւ այնտեղ բուժվող հիվանդների հետ:

Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում