«Ժամանակ». Ինչու է «Հայաստանի զարգացման հիմնադրամը» պետբյուջեի հաշվին ծխախոտ գնել

«Ժամանակ». Ինչու է «Հայաստանի զարգացման հիմնադրամը» պետբյուջեի հաշվին ծխախոտ գնել

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս գրել է «Բիզնես Արմենիա» հիմնադրամի մասին, որը պետբյուջեի հաշվին շռայլ գնումներով է աչքի ընկել: Անգամ սիգարետներ էին գնել: Հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել և շատ էին ցանկանում, որ «Ժողովուրդ» օրաթերթը ներկա լիներ: Գնացինք և հետաքրքրվեցինք, թե ինչու են պետբյուջեի հաշվին ծխախոտ գնել:

«Սիգարետները կոնկրետ պատվերով է, Լիբանանի գործատուներից մեկը, որը դիստրիբյուտոր է Լիբանանում, հետաքրքրված է «Սիգարոն»-ի սիգարետներով, որովհետև մեր այցի շրջանակներում ոնց որ տեսել է գործընկերոջ ձեռքին «Սիգարոն», հետաքրքրվել է այդ բրենդով: Խնդրել է, որ իրեն փաթեթ ուղարկենք 10 հատանոց ամեն մեկից, որ ինքը դա նայի, ուսումնասիրի»: Ու պարզվում է՝ չի հավանել «Սիգարոն»-ը ու այդպես էլ չի ներկրել Լիբանան:

Հավելենք, որ այս հիմնադրամը նախկինում կոչվել է «Հայաստանի զարգացման հիմնադրամ», 2017-ին պետբյուջեից ստացել է 771 մլն 725 հազար դրամ, որից մոտ 325 մլն դրամը ծախսվել է որպես աշխատավարձ։ Միայն Ավակյանի աշխատավարձը կազմում է շուրջ 1 մլն դրամ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում