Վիլնյուսի կենտրոնական կամուրջները լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով

Վիլնյուսի կենտրոնական կամուրջները լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.amԼիտվայի մայրաքաղաք Վիլնյուսի կենտրոնական երեք կամուրջները Երևանի 2800-ամյակի առթիվ լուսավորվել են Հայաստանի Հանրապետության եռագույն դրոշի գույներով:

«Վիլնյուսը բացառիկ ձևով նշում է Երևանի 2800-ամյակը. քաղաքի կենտրոնական երեք կամուրջները լուսավորվել են Հայաստանի եռագույնի գույներով: Սա և զարմանալի է, և գեղեցիկ: Ես երախտագիտություն եմ հայտնում քաղաքապետ Ռեմի Սիմասիուսին և Վիլնյուսի քաղաքապետարանին: Լիտվայի սիրելի ընկերներ, շնորհակալ եմ», – «Թվիթեր»-ի իր միկրբլոգում գրել է Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում