Վիլնյուսի կենտրոնական կամուրջները լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով
20/10/2018 10:26
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսի կենտրոնական երեք կամուրջները Երևանի 2800-ամյակի առթիվ լուսավորվել են Հայաստանի Հանրապետության եռագույն դրոշի գույներով:
«Վիլնյուսը բացառիկ ձևով նշում է Երևանի 2800-ամյակը. քաղաքի կենտրոնական երեք կամուրջները լուսավորվել են Հայաստանի եռագույնի գույներով: Սա և զարմանալի է, և գեղեցիկ: Ես երախտագիտություն եմ հայտնում քաղաքապետ Ռեմի Սիմասիուսին և Վիլնյուսի քաղաքապետարանին: Լիտվայի սիրելի ընկերներ, շնորհակալ եմ», – «Թվիթեր»-ի իր միկրբլոգում գրել է Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում