Սիրիայի Դեյր-էզ-Զորում կոալիցիայի ավիարվածներից զոհվել է ավելի քան 60 մարդ

Սիրիայի Դեյր-էզ-Զորում կոալիցիայի ավիարվածներից զոհվել է ավելի քան 60 մարդ

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ավիահարվածների հետևանքով Սիրիայի Դեյր-էզ-Զորում զոհվել է ավելի քան 60 մարդ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է SANA գործակալությունը:

«62 խաղաղ բնակիչ զոհվել է, տասնյակ մարդիկ վիրավոր են միջազգային կոալիցիայի ավիահարվածների հետևանքով»,- գրում է գործակալությունը:

Միաժամանակ, աղբյուրը չի հստակեցրել ավիահարվածների ամսաթիվը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում