Տարոն Մարգարյանի ընտանիքը Երևանում է

Տարոն Մարգարյանի ընտանիքը Երևանում է

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ Հայաստանից հեռանալու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը։ Panorama.am-ին հայտնեց քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Արթուր Գևորգյանը, ով բարեկամական հարաբերություններ ունի Մարգարյան ընտանիքի հետ։

Հիշեցնենք, որ մամուլում այսօր լուր էր հրապարակվել, ըստ որի. «Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը լքել է Հայաստանը և ընտանիքով բնակություն հաստատել Մոսկվայում: Նրա զավակները սովորում են Մոսկվայի տարբեր ուսումնական հաստատություններում»։

«Սույն տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Տարոն Մարգարյանի ընտանիքը Հայաստանում է՝ Երևանում»,-նշեց Արթուր Գևորգյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում