Թուրքիայում սաուդացի լրագրողին խեղդամահ են արել

Թուրքիայում սաուդացի լրագրողին խեղդամահ են արել

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքում սպանված սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշքաջիին սպանել են խեղդամահ անելու միջոցով:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում Reuters-ը:

Reuters-ի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն իրենց հայտնել է, որ սկզբնապես նախատեսված չի եղել սպանել Հաշքաջիին:

Տեղեկության համաձայն՝ Սաուդյան Արաբիայի իշխանությունները Թուրքիա են ուղարկել 15 անձի, ովքեր հանգիստ ձևով պետք է Հաշքաջիին համոզեին վերադառնալ հայրենիք:

Լրագրողի հետ հանդիպման ժամանակ այս 15 անձինք սկսել են սպառնալ նրան, իսկ լրագրողը դիմադրել է, օգնություն կանչել, ինչից այդ անձինք ընկել են խուճապի մեջ:

Այդ խմբի անդամները փորձել են լռեցնել Հաշքաջիին, ինչի հետևանքով նա շնչահեղձ է եղել:

Հաշքաքջիին սպանելուց հետո նրա մարմինը փաթաթել են գորգով, հյուպատոսական մեքենայով դուրս բերել և հանձնել իրենց մտերիմ ստամբուլցիներից մեկին:

Հանցավոր խմբի անդամներից մեկը հագել է Հաշքաջիի շորերը դուրս եկել հյուպատոսության շենքից, որպեսզի անվտանգության տեսախցիկները ֆիքսեն, թե «ինչպես է Հաշքաջին դուրս գալիս» շենքից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում