Դավիթ Սաֆարյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում
22/10/2018 13:08
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճային ըմբիշ աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն Դավիթ Սաֆարյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հունգարիայում ընթացող աշխարհի առաջնության որակավորման փուլում Սաֆարյանն ուժերն էր չափում հունգար Նորբերտ Լուկաշի հետ, ում գերազանցեց 4:1 հաշվով: 1/8 եզրափակչում Սաֆարյանը կմրցի Իսրայելը ներկայացնող Էմրաչ Գասանովի հետ:
Դավիթ Սաֆարյանը 2013 թվականի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն է: Մասնակցելէ նաև 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի Ռիո դե Ժանեյրոյում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում