AM | RU
USD
EUR
RUB

Ասկեր Մամինը ներկայացրեց ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսության զարգացման համար կարևոր առաջնահերթությունները

 
 

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տնտեսության զարգացման համար կարևոր առաջադրանքներից մեկը տնտեսական աճի համար խոչընդոտ հանդիսացող հետևանքների թուլացումն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Երևանում մեկնարկած «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի պլենար նիստի ընթացքում նման կարծիք հայտնեց Ղազախստանի առաջին փոխվարչապետ Ասկար Մամինը:

«Դուք գիտեք, որ համաշխարհային բոլոր առաջատար ֆինանսական կազմակերպությունները համաշխարհային տնտեսական աճի տեմպերի նվազման կանխատեսումներ են տալիս: Մենք գիտենք, որ համաշխարհային տնտեսության աճի տեմպերի նվազման կանխատեսումներ են արվում՝ 4-ից մինչև 20 տոկոսի սահմաններում: Սա բավականին էական ցուցանիշ է, որն անպայման ազդելու է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տնտեսության աճի տեմպերի վրա»,- ասաց Մամինը:

Նրա խոսքով՝ այս պարագայում հարկավոր է տնտեսական աճի տեմպերի դանդաղեցման հետևանքները թուլացնելու և հնարավոր համընդհանուր տնտեսական ճգնաժամին հակազդելու համընդհանուր քայլեր մշակել:

Ղազախստանի առաջին փոխվարչապետի խոսքով՝ արդեն այսօր պետք է մտածել, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն կանխատեսումների համաձայն սպասվող ցիկլը թուլացնելու համար:

Նա նաև ընդգծեց, որ տնտեսության աճի այսօրվա տեմպերը առայժմ թույլ են տալիս խոսել այն մասին, որ գտնվում են ինչ-որ առումով դրական թրենդի մեջ: Նրա խոսքով՝ թե Ղազախստանում, թե Եվրասիական տնտեսական միության այլ երկրներում տնտեսական բավականին մեծ աճ է նկատվում: «Մենք տեսնում ենք, որ Եվրասիական տնտեսական միության ներսում առևտրի ծավալների աճը կազմել է 15 տոկոս, երրորդ երկրների հետ ԵԱՏՄ-ի առևտրի ծավալների աճը կազմել է 23 տոկոս: Սա բավականին բարձր ցուցանիշ է: Բայց ինչպես արդեն ասացի, կանխատեսողները հուսադրող չեն, ուստի մենք պետք է համատեղ քայլեր ձեռնարկենք»,- ասաց Մամինը:

Ղազախստանի առաջին փոխվարչապետն ընդգծեց, որ ԵՏՀ կոլեգիայի նախագահի հետ քննարկում են ունեցել և եկել եզրահանգման, որ ԵԱՏՄ անդամ երկրների համատեղ ջանքերի արդյունքում հնարավոր է ձեռնարկել համապատասխան քայլեր ընդհանուր տնտեսական տարածքի զարգացման, մրցակցության բարձրացման ուղղությամբ, ինչը կնպաստի շոկերի նվազմանը: «Այս ուղղություններով մեզ ակտիվ աշխատանք է սպասվում, բայց ես վստահ եմ, որ համատեղ ջանքերով կարող ենք արդյունքի հասնել: Մենք արդեն խոսել ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ, որ հարկավոր է ձևավորել մշտական գործող մի շտաբ, որպեսզի կարողանանք ժամանակին արձագանքել բոլոր մարտահրավերներին, որոնք կանգնած են մեր ինտեգրացիոն միության առջև»,- եզրափակեց Ասկեր Մամինը:

Լրահոս
ՄԻՊ-ը Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի հարցով դիմել է ԵԽ և ՄԱԿ ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում ՄԻՊ-ը կաշխատի արտակարգ ռեժիմով Բարսեղյանը բաց կթողնի Ջիբրալթարի հետ հանդիպումը Նիկոլ Փաշինյանն այցելել է մարտական հենակետ և հետևել մարտավարական զորավարժությանը Թեժ քննարկումներ Ազգային ժողովում. ՀՀԿ-ական պատգամավորները բոյկոտեցին կարևոր նախագծի քվեարկությունը Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 18-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով Թուրքիայում հայանպաստ գործունեություն ծավալող մի շարք մտավորականներ են ոստիկանություն բերման ենթարկվել Հայաստանի հավաքականի հայտացուցակը՝ Ջիբրալթարի դեմ խաղում Սինգապուրի վարչապետը չեղարկել է հանդիպումը Պուտինի հետ՝ նրա ուշանալու պատճառով Սա անկախ Հայաստանի ամենախայտառակ քվեարկությունն էր. Շարմազանով Կաթողիկոսին պետական պաշտպանության հատուկ լիազորություն տալու մասին օրինագիծն ԱԺ-ում բավարար ձայներ չստացավ Ինչո՞ւ է Լեռնային Ղարաբաղի բոլոր ռեստորաններում նույն ճաշացանկը. ռուս բլոգերներին տպավորել է Արցախի խոհանոցը Ազգային ժողովում մի շարք օրենքների ընդունման համար չհավաքվեցին բավարար ձայներ ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ԱԺ արտահերթ ընտրություններում հնարավոր ընտրական իրավախախտումներով զբաղվող աշխատանքային խումբ է ձևավորվել Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար Փարիզում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հանդիպումները շարունակվում են Խիտ մառախուղի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է «Փաստ». ԿԳՆ-ում քաոս է «Ժամանակ». «Ծառուկյան» դաշինքի ներկայիս պատգամավորներից ովքե՞ր չեն ընդգրկվել ԲՀԿ ցուցակում «Հրապարակ». «ՔՊ»-ից նեղացած են հասարակական կազմակերպությունները «Հրապարակ». 6 մլն դրամով տուգանվել է Արթուր Բաղդասարյանի «Հայասի գրուպը» «Ժամանակ». ՀՀԿ-ի համար «տասովկա» արած Աշտարակի քաղաքապետը, լծվել է ՔՊ-ի համար ձայն հավաքելու գործին «Հրապարակ». Ինչու է ազատվել աշխատանքից ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետը «Ժողովուրդ». Համամասնականով մասնակցելու հայտ ներկայացրածների թիվը, նախորդի համեմատ շատ է «Իրատես». ԼԳՏԲ-կան բռնկումները խիստ մոդելավորված պայքարի «գրագետ» դրսևորում են ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 16 Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը չի բացառել ՄԻԵԴ դիմելու հնարավորությունը Թուրքիայի ԱԳՆ-ն անդրադարձել է սաուդացի լրագրողի սպանության գործի հանգամանքներին ԱՄՆ-ը քննարկում է Գյուլենին արտաքսելու հնարավորությունը Եվրախորհրդարանում կողմ են Թուրքիա-ԵՄ բանակցությունների պաշտոնապես առկախմանը Կառավարության օժանդակությամբ Կոտայքի մարզում կկառուցվեն տեխնոլոգիապես առաջադեմ նոր այգիներ Պուտինը պատմել է, թե ինչ է ցանկանում քննարկել Թրամփի հետ Արգենտինայում Վճռաբեկ դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների և գլխավոր դատախազի բողոքները Աջ ղեկով ավտոմեքենաների ներկրումը կթույլատրվի դրանք մեկ տարվա ընթացքում վերասարքավորելու պայմանով ԱԺ մի քանի պատգամավորներ առաջարկում են Հայ առաքելական եկեղեցու տարածքներում արգելել հավաքների անցկացումը «Գազպրոմ Արմենիա»-ն ՊԵԿ-ին մեղադրում է իրենց բարի համբավն արատավորելու մեջ Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց գյուղարտադրանքի իրացումն ԱԱՀ-ից ազատելու նախագծին Կառավարությունը դեմ է կուսակցությունների ֆինանսավորումը 7 անգամ ավելացնելու Գևորգ Գորգիսյանի առաջարկին Թուրքիայում անտառային խոշոր հրդեհ է բռնկվել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan