ԿՀՎ տնօրենը Թուրքիայում մասնակցելու է Ստամբուլում սաուդացի լրագրողի սպանության հետաքննությանը

ԿՀՎ տնօրենը Թուրքիայում մասնակցելու է Ստամբուլում սաուդացի լրագրողի սպանության հետաքննությանը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջինա Հեսպելը Թուրքիայում է և մասնակցելու է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի Հյուպատոսությունում սպանված սաուդացի լրագրող Ջամալ Խաշոկջիի սպանության գործի հետաքննությանը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն Է հայտնել, որ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի դեսպանատանը սաուդացի լրագրող Ջամալ Խաշոկջիի մահը դավադրության արդյունք էր, սակայն իրադարձություններն սկսեցին զարգանալ ոչ այնպես, ինչպես սկզբնապես պլանավորված Էր:

Ավելի վաղ Թրամփը լրագրողներին ասել Է, որ Սաուդյան Արաբիայում եւ Թուրքիայում են գտնվում ամերիկյան հատուկ ծառայությունների ներկայացուցիչները, որոնք առաջիկայում պետք Է հրապարակեն տեղի ունեցածի իրենց վարկածը:

Նախնական վարկածի համաձայն՝ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքում սպանված սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոկջիին սպանել են խեղդամահ անելու միջոցով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում