AM | RU
USD
EUR
RUB

ԵԱՏՄ-ն և Եգիպտոսը քննարկումներ են անցկացնում համագործակցության շրջանակներն ընդլայնելու ուղղությամբ

 
 

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՏՄ-ն և Եգիպտոսը քննարկումներ են անցկացնում համագործակցության շրջանակներն ընդլայնելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Եվրասիական շաբաթ» համաժողովին այս մասին ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն` ընդգծելով, որ Եգիպտոսի հարյուր միլիոնանոց շուկան կարևոր շուկա է ԵԱՏՄ-ի համար:

«Ռուսաստանի Դաշնությունը կոչ է անում ԵԱՏՄ երկրների գործարարներին մասնակցել Եգիպտոսում իրականացվող ծրագրին: Անցյալ շաբաթ ես հանդիպել եմ Եգիպտոսի նախագահի հետ: Նա նույնպես հանդես եկավ նախաձեռնությամբ և մեր բանակցային գործընթացի շրջանակներում առաջարկեց, որ մենք բիզնես ֆորում կազմակերպենք այս տարվա դեկտեմբերին, որովհետև այն կարող է օգնել մեզ ավելի մեծ չափով կյանքի կոչել մեր շահերը բանակցային գործընթացում, նաև առաջ մղել մեր բիզնեսների շահերն»,-ասաց նա:

Տիգրան Սարգսյանն ընդգծեց, որ Հայաստանի համար սկզբունքորեն կարևոր նշանակություն ունի այն պայմանագիրը, որ ստորագրվել է Իրանի հետ: Միգուցե դա կարող է շատ մեծ խթան հանդիսանալ, որպեսզի Հայաստանը մասշտաբային դարձնի իր ծրագրերը նաև ԵԱՏՄ շրջանակներում:

«Մենք բոլոր երկրներին ուղարկել ենք տեղեկատվություն այն նախաձեռնությունների և ծրագրերի մասին, որոնք իրականացվում են Ռուսաստանի Դաշնությունում, այդ թվում՝ ներկրումների փոխարինման ծրագրի շրջանակներում` հրավիրելով բոլոր երկրներին գտնել իրենց համար հետաքրքիր նախագծեր համագործակցության առումով: Ես խնդրում եմ, որ մեր երկրները ակտիվորեն ներգրավված լինեն այս գործընթացում, որովհետև կարծում եմ, որ բիզնեսի համար շատ հետաքրքիր համագործակցության շղթաներ կան»,-հավելեց նա:

 

Լրահոս
ՀՅԴ-ն իր գոյությունը չի պայմանավորում ընտրությունների արդյունքներով Ադրբեջանի ընդդիմության առաջնորդներից Ալի Քերիմլին ազատ է արձակվել Բակո Սահակյանն ԱՄՆ-ում այցելել է ՀԱԵ Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդարան և ՀՕՄ Արեւմտյան Ամերիկայի շրջանային վարչություն Մարդ պետք է ասի՝ իմ հարազատի ուղարկած գումարին պետությունն ուզում է փայ դառնալ. Վահրամ Բաղդասարյանը՝ ՊԵԿ նախագծի մասին Նոյեմբերի 21-ին՝ Ազգային ժողովի արտահերթ նիստ. Նախաձեռնողը կառավարությունն է Նոյեմբերի 22-ից աստիճանաբար շրջանառության մեջ կմտնեն նոր սերնդի թղթադրամները Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 19 Մոսկվայում բացվելու է Այվազովսկու նկարների և Բուլգակովի ձեռագրերի ցուցահանդեսը Մարշալ Բաբաջանյան փողոցում ՃՏՊ-ից տուժածներ կան Ադրբեջանում ընդդիմադիր գործիչներ են ձերբակալվել Սիրիայում 40 խաղաղ բնակիչ է զոհվել Բերդավանցիների կողմից փակված Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհն արդեն բաց է. մարզպետ ԿԸՀ-ն երեք կուսակցության ժամանակ է տրամադրել փաստաթղթերը լրացնելու համար Բակո Սահակյանի Ֆրանսիա այցի կապակցությամբ Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Փարիզին Հայաստանում օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազի Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է Մասնագետն առաջարկում է Սևանա լճի խնդիրները լուծելու նպատակով կառուցել նոր թունել ՀԱԵ-ն չի կարող ողջունել եկեղեցու պառակտմանն ուղղված քայլերը Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը մեկ շաբաթում խախտել է ավելի քան 80 անգամ Կալիֆորնիայի պատմության ամենախոշոր հրդեհի հետևանքով ավելի քան հազար մարդ անհետ կորել է. լուսանկարներ «Գտնելով իմ Հայաստանը. մեկ դար ցեղասպանությունից հետո». Financial Times-ի խմբագրի հոդվածը հայրենիք այցի մասին Արգենտինայում հայտնաբերել են մեկ տարի առաջ անհետացած սուզանավը ՊԵԿ –ը մարզերում ապօրինի գործունեության դեպքեր է բացահայտել Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել Ողբերգական վթարի հետ կապված ՊՆ պաշտոնյաներ են ազատվել աշխատանքից Փաշինյանը պարզաբանումներ է պահանջելու Լուկաշենկոյից ու Նազարբաևից Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա առթիվ Ազգերի լիգայի լավագույն ռմբարկուն Յուրա Մովսիսյանն է Հայաստանի և Իսպանիայի թիմերը նույն ցուցանիշով գերազանցում են Ազգերի լիգայի մյուս հավաքականներին Բակո Սահակյանն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են «Փաստ». Քաղծառայողներին աշխատանքից ազատման դիմումներ են գրել տալիս «Հրապարակ». Արտաքին ֆրոնտում սպասողական են «168 Ժամ». Անպատասխան ուղերձներ «Հրապարակ». «Նիկոլ՝ վարչապետ» նախընտրական կարգախոսը որոշվել է վերանայե՞լ «Ժամանակ». Գիշերային ակումբի սթրիփ բարի մենեջերը ՔՊ ցուցակում «Հրապարակ». Էդմոն Մարուքյանը ընտրապայքարում երկրորդ տեղի ակնկալիք ունի «Ժամանակ». ԲՀԿ քարոզարշավը կլինի դահլիճներում «Ժամանակ». ԲՀԿ ցուցակում բացակայում է նաև Գագիկ Ծառուկյանի մյուս փեսան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan