«Ծառուկյան» խմբակցությունը չի քվեարկելու վարչապետի ընտրությանը. Նաիրա Զոհրաբյան

«Ծառուկյան» խմբակցությունը չի քվեարկելու վարչապետի ընտրությանը. Նաիրա Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ծառուկյան» խմբակցությունը հավատարիմ կմնա ստորագրած հուշագրին և ԱԺ-ում վարչապետի ընտրությանը չի քվեարկի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

«ՀՀ վարչապետի առաջադրումը ֆորմալ առաջադրում է: Մենք չենք քվեարկի և թույլ կտանք, որ այն քաղաքական օրակարգը, ըստ որի՝ վարչապետ չի ընտրվում, խորհրդարանը լուծարվում է և մենք գնում ենք արտահերթ խորհրդարանական ընտրության, սպասարկվի: Մենք հավատարիմ կմնանք ստորագրված հուշագրին»,-ասաց Զոհրաբյանը:

Նա նշեց՝ կարծում է, որ սթափ տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում ՀՀԿ-ն չի առաջադրի վարչապետի թեկնածու, սակայն քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում: Զոհրաբյանը հույս հայտնեց, որ ֆորսմաժոներ չեն լինի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում