Պեսկով. Մոսկվան պատրաստ է քննարկել Պուտինի այցը ԱՄՆ

Պեսկով. Մոսկվան պատրաստ է քննարկել Պուտինի այցը ԱՄՆ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Առայժմ չի պատրաստվում Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի այցերի փոխանակում, սակայն այս թեման քննարկվել է Թրամփի այզգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի Մոսկվա այցելության ժամանակ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ТАСС-ը:

«Անկասկած, պատրաստ է», – պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչը հարցին՝ Մոսկվան արդյոք պատրա՞ստ է քննարկել ԱՄՆ Պուտինի այցի հնարավորությունը: Ընդ որում՝ նա հստակեցում է կատարել. «Ընդհանրապես, այցերի հնարավոր փախանակման թեմային իսկապես քանիցս անդրադարձել են, սակայն այս ապակցությամբ դեռևս որևէ կոնկրետ որոշում չկա»:

Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ «առայժմ առաջ է քաշվել նոյեմբերի 11-ը՝ երկու նախագահների հնարավոր հանդիպումը տեղի կունենա Փարիզում այնտեղ ընթացող հիշատակի բազմակողմ միջոցառումների շրջանակում»:

«Հիմա պետք է սկսել պատրաստել այդ հանդիպումը», – կարծում է Պեսկովը:

Բոլթոնը երեքշաբթի հանդիպել է Պուտինի հետ: Բանակցությունների արդյունքներով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Թրամփի եւ Պուտինի հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 11-ին Փարիզում, որտեղ նշվելու է Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակը: Այնուհետև Բոլթոնը խոսել է հաջորդ տարի Պուտինի ԱՄՆ հնարավոր այցի մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում