ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը եղանակի պարզեցման և արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված Արարատի և Արմավիրի մարզերում օդում սպասվում է 0…-2, իսկ հողի մակերևույթին` -3…-4 աստիճան ցուրտ։ Այս մասին տեղեկացանք ԱԻՆ պաշտոնական կայքից:

ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը գյուղատնտեսներին խորհուրդ է տալիս նշված մարզերում կատարել բերքահավաք:

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 24-ի ցերեկը, 25-ին շրջանների զգալի մասում, 26-ին ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում, 27-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև։ Հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, 25-ին, 26-ի գիշերն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 26-ի ցերեկը կնվազի 8-10, 27-ի և 28-ի գիշերները՝ 7-9 աստիճանով։

Երևան քաղաքում`

Հոկտեմբերի 24-ի ցերեկը, 25-ին սպասվում է անձրև, 26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Հոկտեմբերի 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 25-ին, 26-ի գիշերը սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում