ԱՄՆ նախագահի խորհրդականը կարևորել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը

ԱՄՆ նախագահի խորհրդականը կարևորել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Բաքվում ադրբեջանցի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ԱՄՆ-ը սատարում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող պետություն, սատարում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորմանը, խաղաղությունը կարևոր է, ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար»,- ադրբեջանցի պաշտոնյաների հետ հանդիպմանը նշել է Բոլթոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում