Թուրքիան կսկսի ռուսական С-400 համակարգերի տեղակայումը 2019 թվականի հոկտեմբերին

Թուրքիան կսկսի ռուսական С-400 համակարգերի տեղակայումը 2019 թվականի հոկտեմբերին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի տեղակայումը Թուրքիայում, ամենայն հավանականությամբ, կսկսվի 2019 թվականի հոկտեմբերին, գրում է Anadolu-ն:

«Այժմ իրենք զբաղված են դրա համար անհրաժեշտ մասնագետների հավաքմամբ: Խումբը նախ կմեկնի Ռուսաստան՝ անհրաժեշտ գիտելիքներ ստանալու, այնուհետև կվերադառնա այստեղ ու կանցնի գործի», – ասել է Աքարը:

Անցյալ տարվա դեկտեմբերին Մոսկվան և Անկարան համաձայնության են եկել ռուսական ՀՕՊ համակարգերի ձեռքբերման շուրջ: Գործարքն արժեցել է մոտ 2,5 մլրդ դոլար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում