Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 25-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների եւ խմբակցությունների ղեկավարների հետ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են հիփոթեքային վարկավորման ոլորտում նոր քաղաքականության մշակմանը եւ բնակարանաշինությանն առնչվող հարցեր:

Նախագահը պահանջված է համարել նման քննարկումները՝ նշելով, որ դրանք հնարավորություն են տալիս ավելի արդյունավետորեն իրականացնել պետական տարբեր ծրագրեր:

Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում