Էլմար Մամեդյարովը կոչ է արել Նիկոլ Փաշինյանին «ծանոթանալ ԵԱՀԿ ՄԽ մանդատի հետ»

Էլմար Մամեդյարովը կոչ է արել Նիկոլ Փաշինյանին «ծանոթանալ ԵԱՀԿ ՄԽ մանդատի հետ»

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը կոչ է արել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին «ծանոթանալ ԵԱՀԿ ՄԽ մանդատի հետ», գրում է «Интерфакс-Азербайджан»-ը:

Բաքվին դուր չեն եկել Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններն այն մասին, որ արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցություններում անհրաժեշտ է ներգրավել նաև Արցախը:

«Առաջին հերթին, կան փաստաթղթեր: Անհրաժեշտ է ծանոթանալ ԵԱՀԿ ՄԽ մանդատի հետ: Դրանում հստակ նշված է, որ արցախյան հիմնախնդրի մասնակից կողմերն են Ադրբեջանն ու Հայաստանը, և բանակցությունները վարվում են Բաքվի ու Երևանի միջև»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը:

Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանում ելույթի ժամանակ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Արցախը՝ որպես բանակցող կողմ, պետք է մասնակցի բանակցություններին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում