Թուրքիայում ԻՊ կողմից նախապատրաստվող ահաբեկչություն է կանխվել

Թուրքիայում ԻՊ կողմից նախապատրաստվող ահաբեկչություն է կանխվել

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական ոստիկանությունն Ադանայի նահանգում իրականացված հատուկ գործողությունների արդյունքում «Ւսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից նախապատրաստվող ահաբեկչություն է կանխել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական CNN Turk-ը:

ԻՊ-ը ծրագրել էր ահաբեկչությունն իրականացնել հոկտեմբերի 29-ին՝ Թուրքիայի հանրապետության օրը:

Տեղեկության համաձայն՝ ձերբակալվել է ԻՊ 6 անդամ, որոնցից մեկը կին է:

Ոստիկանության գործողությունների և ձերբակալվածների տվյալների վերաբերյալ մանրամասները դեռևս գաղտնի են պահվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում