Պեսկովը մեկնաբանել է Սիրիային նվիրված առաջիկա գագաթնաժողովը

Պեսկովը մեկնաբանել է Սիրիային նվիրված առաջիկա գագաթնաժողովը

Սիրիական հիմնախնդրի կարգավորման շուրջը Ռուսաստանի, Թուրքիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների առաջիկա քառակողմ հանդիպումը կդառնա փորձ՝ որոնելու-գտնելու երկրների համար ընդհանուր թեմաներն արաբական երկրի ճգնաժամի համատեսքստում, ասել է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Դա առաջին հանդիպումն է այդ ձեւաչափով: Ֆրանսիան և Գերմանիան սիրիական պրոբլեմատիկայի քննարկմանը մասնակցել են այլ ռեժիմով, այժմ խոսքը վերաբերում է տարբեր ձևաչափերի համատեղմանը, դիրքորոշումների համեմատմանը՝ քննարկման ընդհանուր թեմաները որոնել-գտնել փորձելու համար», – լրագրողներին ասել է Պեսկովը և հավելել, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Թուրքիայի ղեկավարները համատեղ հայտարարություն կանեն Ստամբուլում Սիրիային նվիրված գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ:

Չորս երկրների ղեկավարները կհանդիպեն շաբաթ Թուրքիայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում