AM | RU
USD
EUR
RUB

Չինաստանը պատրաստվում է 1 տրիլիոն դոլար ներդնել Եվրասիայի երկրներում

 
 

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Չինաստան-Եվրասիա» առաջին միջազգային գիտաժողովը կարող է խթանել Չինաստանից Հայաստան ներդրումների ներգրավումը:

«Չինաստան-Եվրասիա քաղաքական և ռազմավարական հետազոտություններ» հիմնադրամի ղեկավար Մհեր Սահակյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ ներկայումս Չինաստանի դերը համաշխարհային քաղաքականության և տնտեսության մեջ մեծացել է: «Այդ երկիրը կարևոր դեր ունի նաև ներկայիս համաշխարհային զարգացումներում, և Հայաստանի համար շատ կարևոր է հետևել Չինաստանին, այնտեղ տեղի ունեցող իրադարձություններին: Չինաստանը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի միջոցով խորացնում է իր ազդեցությունը Եվրասիա մայրցամաքում, և ծրագրի շրջանակում պատրաստվում է ավելի քան 1 տրիլիոն դոլար ներդնել»,- ասաց Սահակյանը:

Հոկտեմբերի 26-ին Երևանում մեկնարկած «Չինաստան-Եվրասիա» միջազգային առաջին գիտաժողովի շրջանակում Հայաստան են եկել գիտնականներ 12 երկրից՝ մասնավորապես, Ֆինլանդիայից, Ռուսաստանից, Չինաստանից, Պորտուգալիայից, Մեծ Բրիտանիայից, Պակիստանից:

«Հայաստանը պետք է կարողանա ներկայացնել այնպիսի նախագծեր, որոնց միջոցով հնարավոր կլինի ընդգրկվել ծրագրում և այդ ներդրումների մի մասը բերել Հայաստան: Հրավիրելով մեր գործընկերներին այստեղ՝ նպատակ ունենք արթնացնել նրանց հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, որպեսզի հետագայում հետազոտություններ իրականացնեն մեր երկրի վերաբերյալ»,- ընդգծեց «Չինաստան-Եվրասիա քաղաքական և ռազմավարական հետազոտություններ» հիմնադրամի ղեկավարը:

Լրահոս
ՊԵԿ-ը Գազպրոմ Արմենիայում չարաշահումներ է հայտնաբերել Ասում էիք, որ ստվեր կա, ո՞ւր է այդ ստվերը. Շարմազանով Վրաստանից Հայաստան ապրանքների ներմուծման գործընթացն արագացվելու է դեսպանատուն Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մետր ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի շրջանի արևելյան ուղղությամբ ՀՅԴ համամասնական ցուցակը կգլխավորի Արմեն Ռուստամյանը ՀՀ էներգետիկ համակարգը կամուրջ է հանդիսանում ԵԱՏՄ-ի և Իրանի էներգետիկ համակարգերի միջև. Գարեգին Բաղրամյան Արցախում կառուցվելու է Սարսանգն ու Մարտակերտը կապող նոր ջրանցք. կներդրվի 100 մլն ԱՄՆ դոլար Հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշները կպայքարեն աշխարհի առաջնության բրոնզե մեդալների համար Կարլսենը և Կարուանան կրկին կիսեցին միավորը Արոնյանը Կալկաթայի մրցաշարում դեռևս 3-րդ տեղում է Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ «Ժամանակ». ՀՀԿ ցուցակի առաջին ությակը հայտնի է «Ժողովուրդ». Համաներումից հետո Հայաստանում կրկին աճել է գողությունների թիվը «Հրապարակ». Վաղեմի ընկերը չի աջակցի Արամ Զավենիչին «Ժողովուրդ». ՀՀԿ ցուցակով նախկին ավագանու անդամը «Մենք» դաշինքով պատգամավորի թեկածու է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 14 Համաներմամբ ազատ է արձակվել 465 դատապարտյալ Հանրապետական կուսակցությունը մասնակցելու է ընտրություններին իրական ընդդիմություն լինելու և երկրորդ բևեռ ձևավորելու նպատակով. Շարմազանով Վահագն Աթաբեկյանը նշանակվել է Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան Իրանը Հայաստանին ավելի թանկ գնով է գազ առաջարկում, քան Ռուսաստանը Սիրիա մեկնող ՀՀ ԶՈՒ հումանիտար առաքելության խումբը չի շեղվի իր առջև դրված խնդրից ԱԺ արտահերթ ընտրություններին արտերկրից կքվեարկի 729 ՀՀ քաղաքացի Այլևս մաս չենք կազմի որևէ կոալիցիայի, որում առանց Դաշնակցության որոշումներ կընդունվեն. Արմեն Ռուստամյան Լիլիթ Արզումանյանը նշանակվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ՀՀ ԱԳՆ Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի նկատմամբ դատական գործընթացի մասին Ստորագրվեց Երևանի տարածքում նոր ջերմաէլեկտրակայանի կառուցման համաձայնագիրը Փաշինյանը վստահեցնում է, որ մի շարք փոփոխություններով հավելյալ 50 մլրդ դրամ գումար են ներդնելու տնտեսության մեջ Կառավարությունն առաջարկում է մասնավոր տաքսիներին ազատել արտոնագրային վճարներից Աշխատելու ենք բաց աչքերով ու ականջներով. ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը Բելառուսի նախագահին Թուրքիայից Հունաստան հասնել փորձող ներգաղթյալների լաստանավ է խորտակվել ԵԱՀԿ առաքելությունը նոյեմբերի 14-ին անցկացնելու է հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում Ադրբեջանցի լրագրողին ՌԴ-ում լրտեսության մեջ են կասկածում Գեղամ Բեգլարյանն ազատվել է Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից ԱԺ-ում Ռուզաննա Մուրադյանին փոխարինեց Նաիրա Կարապետյանը Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ «Հրապարակ». Առաջիկայում Հ1-ի «Լուրեր» լրատվականը նոր տնօրեն կունենա «Հրապարակ». Իշխանությունը ուսումնասիրում է իր թիմակիցների ռեյտինգը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan