Ծանրորդ Վարազդատ Լալայանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն

Ծանրորդ Վարազդատ Լալայանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական թիմը շարունակում է մեդալներ նվաճել Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մինչև 20 տարեկանների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը 105 կգ քաշային կարգում պոկում վարժությունում գլխավերևում պահեց 184 կգ, իսկ հրումում` 222: Երկամարտի 406 կգ արդյունքով վերջինս դարձավ Եվրոպայի Մ20 տարեկանների փոխչեմպիոն: Առաջին տեղում երկամարտի 413 կգ արդյունքով բելառուս Էդուարդ Զիազիուլինն էր:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականի մեդալներ էին նվաճել Արսեն Մարտիրոսյանը, Արփինե Դալալյանը և Դիանա Աղաբեկյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում