ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղ-տեղ առկա է մերկասառույց

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 27-ին ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Մարտունի և Վարդենիս քաղաքների ավտոճանապարհները:

Սոթք-Քարվաճառ, Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցք-Գեղհովիտ և Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղից դեպի Արթիկն ընկած ավտոճանապարհի առաջին 30 կմ-ին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Բոլոր վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում