Լևոն Արոնյանը Մեն կղզու մրցաշարի առաջատարներից է

Լևոն Արոնյանը Մեն կղզու մրցաշարի առաջատարներից է

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի անդամներ Լևոն Արոնյանը և Հրանտ Մելքումյանը շարունակում են ելույթներն Մեն կղզու մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 7-րդ տուրում Արոնյանի մրցակցին Անգլիան ներկայացնող Նաջել Շորթն էր, ում հայ գրոսմայստերը հաղթեց: Իսկ Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի խաղաց հնդիկ Գեկուշի հետ:

Այս տուրից հետո Լևոն Արոնյանը կրկին առաջատաների շարքում է և ունի 5,5 միավոր: Մելքումյանն իր ակտիվում ունի միայն 4,5 միավոր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում