Հրապարակվել է Մոսկվայում ահաբեկչություն նախապատրաստող գրոհայինների ձերբակալման տեսանյութը

Հրապարակվել է Մոսկվայում ահաբեկչություն նախապատրաստող գրոհայինների ձերբակալման տեսանյութը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հրապարակել է Մոսկվայում ահաբեկչություն նախապատրաստող «Իսլամական պետություն» (Ռուսաստանում արգելված) ահաբեկչական խմբավորման գրոհայինների ձերբակալման տեսանյութը:

Տեսանյությում երևում է ասֆալտին փռված 5 գրոհային: Նաև ցուցադրված են նրանց տներում կատարվող խուզարկությունը, որի արդյունքում զենք և գումար է հայտնաբերվել, հայտնում է NTV-ն:

Գրոհայիններն ահաբեկչություն էին նախապատրաստում Մոսկվայում՝ զենքի և պայթուցիկ սարքերի օգտագործմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում