Հայտնի է Թուրքիայի և Ուկրաինայի նախագահների հանդիպման օրը

Հայտնի է Թուրքիայի և Ուկրաինայի նախագահների հանդիպման օրը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նոյեմբերի 3-ին պաշտոնական այցով կժամանի Թուրքիա: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Anadolu լրատվական գործակալությունից:

Պորոշենկոն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Անկարայում մասնակցելու է բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի յոթերորդ հանդիպմանը: Քննարկվելու են քաղաքական, տնտեսական, պաշտպանության ոլորտի համագործակցության և այլ թեմաների վերաբերյալ հարցեր:

Էրդողանի և Պորոշենկոյի վերջին հանդիպումը տեղի է ունեցել անցյալ ամիս Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում