Արթուր Ալեքսանյանը պարտվեց աշխարհի առաջնության կիսաեզրափակչում

Արթուր Ալեքսանյանը պարտվեց աշխարհի առաջնության կիսաեզրափակչում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը պարտվեց աշխարհի առաջնության կիսաեզրափակչում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 98 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Ալեքսանյանն ուժեր չափեց ռուսաստանցի Մուսա Էվլոևի հետ: Հայ ըմբիշը պարտվեց 3:1 հաշվով: Ալեքսանյանը հոկտեմբերի 28-ին կպայքարի միայն բրոնզե մեդալի համար:

Ալեքսանյանն աշխարհի առաջնության եռակի, Եվրոպայի առաջնության քառակի չեմպիոն է: 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում դարձավ օլիմպիական չեմպիոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում