Ուղևորատար Boeing 737-ը վթարի է ենթարկվել

Ուղևորատար Boeing 737-ը վթարի է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ինդոնեզական Lion Air ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը, որը թռիչք էր իրականացնելու Ջակարտայից դեպի Պանկալպինանգ, աղետի է ենթարկվել։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով ինդոնեզական փրկարարական ծառայությանը։ Չվերթն իրականացրել է Boeing 737 MAX 8-ը։

Վերջին տվյալներով, ինքնաթիռում գտնվել է 188 մարդ, այդ թվում անձնակազմի 7 անդամ։

Ինթնաթիռը ռադարներից անհետացել է թռիչքից 13 րոպե անց։ Նավաստիներից տեղեկատվություն է ստացվել, որ ինքնաթիռի բեկորները են նկատվել Արևմտյան Ճավայի ափին։

Ինդոնեզիայի իշխանությունները երեք նավ ու ուղղաթիռ են ուղարկել ինքնաթիռի որոնման համար։ Նաև հաղորդվում է, որ փրկարարները հայտնաբերել են Lion Air ինքնաթիռի վթարի վայրը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում