Բակո Սահակյանը ծանոթացել Ստեփանակերտի Հրապարակին հարակից փողոցներում իրականացվող շենքերի բարեկարգման աշխատանքներին

Բակո Սահակյանը ծանոթացել Ստեփանակերտի Հրապարակին հարակից փողոցներում իրականացվող շենքերի բարեկարգման աշխատանքներին

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 30-ին այցելել է Ստեփանակերտի Հաղթանակի հրապարակ եւ ծանոթացել հրապարակին հարակից փողոցներում իրականացվող շենքերի բարեկարգման աշխատանքներին:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը նշել է, որ մայրաքաղաքի բարեկարգումը կրելու է շարունակական բնույթ՝ երախտագիտություն հայտնելով այս գործընթացում ներգրավված բարերարներին:

Նախագահին ուղեկցում էին քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում