ԱԳ նախարար. Վրաստանը պատրաստ է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խոշոր ծրագրեր իրականացնել

ԱԳ նախարար. Վրաստանը պատրաստ է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խոշոր ծրագրեր իրականացնել

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ստամբուլում Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսում Դավիդ Զալկալիանին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ համատեղ իրականացնել խոշոր ծրագրեր։ Նրա խոսքով, երեք երկրների դիվանագիտական կառույցների ղեկավարների բանակցությունների ընթացքում այս հարցով կարևոր որոշումներ են ընդունվել։

«Գրուզիա-օնլայն»-ի փոխանցմամբ, վրացի նախարարը նշել է, որ երեք երկրների գերատեսչություններն ակտիվորեն աշխատում են ռազմավարական բնույթի նոր ծրագրերրի նախապատրաստման ուղղությամբ։ Բաքվի, Թբիլիսիի ու Անկարայի համագործակցության առաջնահերթություններից մեկն էլ տուրիզմի ոլորտն է։

Աղբյուրը հիշեցնում է, որ բանակցությունների արդյունքում ստորագրվել է Ստամբուլի հռչակագիրը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում