Հայկական ավանդական արժեքների պահպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հայտարարությունը

Հայկական ավանդական արժեքների պահպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Հայաստանում ընթացող քաղաքական ազատական գործընթացները բազմիցս ողջունելու առիթն ունեցել ենք, եւ մեր աջակցությունը հայտնել նախորդ իշխանությունների կողմից իրագործված շահագործումների դեմ ընթացող նախաձեռնությունների նկատմամբ: Միաժամանակ նաեւ, մեզ խիստ անհանգստացրել է ազատականության անվան տակ մեր երկրում ընթացող այլասերման ալիքը:

Այս նպատակով, սույն հայտարարությամբ ցանկանում ենք կարեւոր լուսաբանումներ մտցնել մեր կողմից հիմնադրված Հայկական արժեքների պահպանության «Կամք» հասարակական նախաձեռնության գործունեության մասին:

1. ԿԱՄՔ-ը քաղաքական շարժում չէ եւ քաղաքական հարցերով զորակցում է երկրի ներքին կյանքում փոփոխություններ պահանջող ժողովրդի արդար պահանջին և կամքին:

2. ԿԱՄՔ-ը չի թույլատրելու հայկական ավանդական արժեքների համար սկսվող պայքարում ներքաղաքական եւ ընտրական շահարկումները եւ կոչ է անում անխտիր բոլոր իշխանական եւ ընդիմադիր քաղաքական շրջանակներին միանալ պայքարին:

3. ԿԱՄՔ-ը չի հավակնում իր մենաշորհը դարձնել հայակական ավանդական արժեքների համար տարվող պայքարը եւ հրավիրում է բոլորին համագործակցության:

4. ԿԱՄՔ-ը բացառում է խղճի ազատության եւ մարդու իրավունքների դեմ ցանկացած բռնություն եւ դատապարտում է սեռական խտրականության ցանկացած դրսեւորում:

5. Հետագա օրերին սպասվող այլասերության քարոզման միջոցառումների նախաձեռնողներին եւ արտոնողներին զգուշացնում է, որ հնարավոր բռնությունների ամբողջ պատասխանատվությունը ընկնում է նրանց ուսերին:

Հիմնադիր և համակարգող՝ Վահագն ՉԱԽԱԼՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում