Պուտինը ստորագրել է «2019-2025 թվականներին ՌԴ պետական միգրացիոն քաղաքականության հայեցակարգի մասին» հրամանագիրը

Պուտինը ստորագրել է «2019-2025 թվականներին ՌԴ պետական միգրացիոն քաղաքականության հայեցակարգի մասին» հրամանագիրը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «2019-2025 թվականներին ՌԴ պետական միգրացիոն քաղաքականության հայեցակարգի մասին» հրամանագիրը, փոխանցում է ТАСС-ը։

«Այն ուղղված է այդ թվում՝ ավելի հարմարավետ պայմանների ձևավորմանը արտասահմանից հայրենակիցների Ռուսաստան՝ մշտական բնակության վայր վերաբնակեցման համար, մուտքի հստակ կանոնների ստեղծմանը և ապրելու, աշխատելու իրավունք ստանալուն, Ռուսաստանի քաղաքացիություն ձեռք բերելուն», – պարզաբանել է պետության ղեկավարը՝ ելույթ ունենալով արտասահմանում ապրող հայրենակիցների Համաշխարհային կոնգրեսի նիստում:

«Բազմաթիվ խնդիրները, խոչընդոտները, որոնց մասին խոսում էին մեր հայրենակիցները, հանվել են», – նշել է Պուտինը:

Նա կոչ է արել «տեսնել, թե ինչպես է հայեցակարգն աշխատում գործնականում»: Հայեցակարգի նախորդ խմբագրույթը նախագահի կողմից հաստատվել էր 2012 թվականի հունիսի 8-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում