Կոմիտաս-Վաղարշյան փողոցների խաչմերուկում վանդակաձև դեղին հորիզոնական գծանշումներ կարվեն

Կոմիտաս-Վաղարշյան փողոցների խաչմերուկում վանդակաձև դեղին հորիզոնական գծանշումներ կարվեն

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Տրանսպորտային միջոցների խցանումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի Կոմիտաս-Վաղարշյան փողոցների խաչմերուկում 2018թ. նոյեմբերի 1-ին կիրականացվի դեղին գույնի վանդակաձև հորիզոնական գծանշումներ, ինչը կնշանակի, որ արգելվում է մուտք գործել տվյալ խաչմերուկ (վանդակաձև գծանշված տարածք), եթե առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի այնտեղ կանգ առնել՝ խոչընդոտելով այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում