Թուրքիայում 250 կգ պայթուցիկով բեռնված ավտոմեքենա է հայտնաբերվել

Թուրքիայում 250 կգ պայթուցիկով բեռնված ավտոմեքենա է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ոստիկանությունը Մարդին քաղաքում պայթուցիկ նյութերով բեռնված ավտոմեքենա է հայտնաբերել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Ոստիկանությունից հայտնում են, որ մեքենայում եղել են 250 կգ պայթուցիկ նյութեր, որոնք նախատեսվել են օգտագործել 32 առանձին հարձակումների ժամանակ: Մեքենայում գտնվող 5 մարդ ձերբակալվել է:

Իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել հնարավոր հանցակիցներին բացահայտելու ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում