Սիրիան քննարկում է ԵԱՏՄ-ին անդամակցելու հարցը

Սիրիան քննարկում է ԵԱՏՄ-ին անդամակցելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Aysor.am: Սիրիան քննարկում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) առանձին երկրների հետ առևտրական արտոնությունների ռեժիմ բացելու հնարավորությունը և մոտ ապագայում, հնարավոր է, միավորմանն անդամակցելու հարց առաջադրի: Այս մասին «Известия» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի էկոնոմիկայի նախարար Սամեր ալ Խալիլը, փոխանցում է ТАСС-ը:

«Եվրասիական միավորմանն անդամակցելու համար անհրաժեշտ է նախ կնքել մաքսային համաձայնագրեր, կարգավորել այդ ոլորտի օրենսդրությունը, ստանալ բոլոր մասնակից երկրների համաձայնությունը: Ազատ առևտրի գոտու բացումն այդ առումով ավելի հեշտ է, բայց կրկին՝ ընդհանուր համաձայնության առկայության դեպքում, – ասել է նա: – Ուստի մենք քննարկում ենք առանձին երկրների, օրինակ, Ռուսաստանի հետ առևտրական արտոնությունների ռեժիմ բացելու հնարավորությունը: Սիրիայի տնտեսությունը սրընթաց զարգանում է, և հնարավոր է, մենք արդեն մոտ ապագայում ԵԱՏՄ-ին անդամակցելու հարց առաջադրենք»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում