Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում դեղին գույնի վանդակաձև հորիզոնական գծանշումներ են արվել

Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում դեղին գույնի վանդակաձև հորիզոնական գծանշումներ են արվել

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Տրանսպորտային միջոցների խցանումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում 2018թ. նոյեմբերի 2-ին կիրականացվի դեղին գույնի վանդակաձև հորիզոնական գծանշումներ, ինչը կնշանակի, որ արգելվում է մուտք գործել տվյալ խաչմերուկ (վանդակաձև գծանշված տարածք), եթե առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի այնտեղ կանգ առնել՝ խոչընդոտելով այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում