Թուրք և ամերիկացի զինվորականները սկսել են հերթապահել Մանբիջում

Թուրք և ամերիկացի զինվորականները սկսել են հերթապահել Մանբիջում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Թուրք և ամերիկացի զինծառայողները սկսել են սիրիական Մանբիջում համատեղ հերթապահություն իրականացնել, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Հունիսի սկզբին Անկարան և Վաշինգտոնը հավանության էին արժանացրել սիրիական Մանբիջում իրավիճակի կայունացման ճանապարհային քարտեզը։

Համաձայն փաստաթղթի՝ քուրդ ուժայինները պետք է դուրս բերվեն քաղաքից, քանի որ Թուրքիան քրդական ինքնապաշտպանական խմբավորումներին համարում է Քրդական աշխատավորական կուսակցության օգնականներ։

Թուրք զինվորականները Մանբիջում հերթապահել սկսել էին հունիսի 18-ից, այն դեպքում, երբ սիրիական իշխանությունները կտրականապես դեմ են ԱՄՆ-ի և Թուրքիայի ուժերի՝ Մանբիջում ներկայությանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում