Այվազովսկու կտավը՝ Christie’s աճուրդի թոփ-լոտ

Այվազովսկու կտավը՝ Christie’s աճուրդի թոփ-լոտ

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Հովհաննես Այվազովսկու և Վասիլի Շուխաևի աշխատանքները դառնալու են Christie’s աճուրդային տան կազմակերպած ռուսական արվեստի աճուրդի թոփ-լոտերը։ Աճուրդը կայանալու է Լոնդոնում նոյեմբերի 26-ին։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ընդհանուր առմամբ աճուրդում ներկայացվելու է 268 լոտ՝ ներառյալ գեղանկարչության և դեկորատիվ կիրառական արվեստի գլուխգործոցներ։

Հ.Այվազովսկու «Արևածագը Վենետիկում» կտավը գնահատվում է 400-600 հազար ֆունտ ստերլինգ (515-775 հազար դոլար)։ Նկարը Այվազովսկին ստեղծել է 1873 թվականին, Ջոն Քլյուգեի մասնավոր հավաքածուից է և «վերջին քսան տարիների արվեստի շուկայում չի հայտնվել»։ Chistie’s-ից հայտնել են, որ նկարների վաճառքից ստացված հասույթը կուղղվի Նյու Յորքում Կոլումբիայի համալսարանին:

Վասիլի Շուխաևի երկու նկարները գնահատվել են 390-650 հազարական դոլար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում