Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը հնարավոր է կայանա դեկտեմբերին՝ Միլանում. Իգոր Պոպով

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը հնարավոր է կայանա դեկտեմբերին՝ Միլանում. Իգոր Պոպով

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Aysor.am: ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը կարող է կայանալ դեկտեմբերին Միլանում՝ ԵԱՀԿ արտգործնախարարների նիստի շրջանակներում, հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը։

«Ես կարծում եմ, որ հանդիպումը կարող է կայանա Իտալիայում՝ ԵԱՀԿ արտգործնախարարների նիստի շրջանակներում։ Մենք այս հարցը քննարկել ենք Հայաստանի արտգործնախարարի հետ։ 5 րոպեից հանդիպելու ենք Ադրբեջանի արտգործնախարարի հետ և նրա հետ նույնպես կանդրադառնանք հարցին», – ասել է Պոպովը լրագրողներին Բաքվում, փոխանցում է Ria.ru-ն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում