Պոմպեո. ԱՄՆ հույս ունի, որ Թուրքիան չի լքի ՆԱՏՕ-ն

Պոմպեո. ԱՄՆ հույս ունի, որ Թուրքիան չի լքի ՆԱՏՕ-ն

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Tony Katz Today ռադիոհաղորդման եթերում պատմել է ԱՄՆ հույսի մասին, որ Թուրքիան ՆԱՏՕ-ից դուրս չի գա:

«Դա անհաջողություն կլինի ՆԱՏՕ-ի, Միացյալ Նահանգների համար և Թուրքիայի ժողովրդի համար», – մեջբերում է The Washington Examiner-ը նրա խոսքերը:

Նա նաև հույս է հայտնել, որ Թուրքիան և Ռեջեփ Թայիփ Էրդողանը «գիտակցում են, որ ԱՄՆ-ն ավելի լավ գործընկեր է, քան Իրանը»:

Պետքարտուղարը հավելել է, որ Էրդողանը պետք է «ավելի խորը հարաբերություններ պահպանի ԱՄՆ-ի, Եվրոպայի և ՆԱՏՕ-ի հետ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում