AM | RU
USD
EUR
RUB

Արտակ Զեյնալյանը համոզված է՝ համաներման մասին օրենքը քրեակատարողական հիմնարկները բեռնաթափելու խնդիր չի հետապնդում

 

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը վերահաստատում է իր այն պնդումը, որ «Համաներման մասին» օրենքը քրեակատարողական հիմնարկները բեռնաթափելու խնդիր չի հետապնդում: Նախարարն այս մասին նշեց «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում՝ ներկայացնելով «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի կարգավորումները:

«Այս համաներումը մարդասիրական ակցիա է, որն իրականացրել են ՀՀ կառավարությունը, իշխանությունը, Հայաստանի հանրությունը: Կուզենայի կրկնել իմ կոչը՝ ուղղված շահառուներին, որպեսզի ընդունեն այս համաներումն այն նպատակների շրջանակում, ինչ-որ իրականացվել է, իրենց վարքագիծը համապատասխանեցնել հասարակության լիիրավ անդամի վարքագծին, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը, ժողովուրդը չզղջան իրենց բարի կամքի դրսևորման համար»,- ասաց Արտակ Զեյնալյանը:

Նա տեղեկացրեց, որ եթե նախկին համաներման ակտերով որոշակի պայմանների առկայության դեպքում պատժից ազատվում էին մինչև երեք կամ մինչև հինգ տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձինք, ապա այս համաներման ակտով այդ շեմը բարձրացվել է։ Մասնավորապես՝ պատժից ազատվելու հնարավորություն ունեն մինչև չորս տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձինք՝ նախկին երեքի փոխարեն, մինչև վեց տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձինք՝ նախկին հինգի փոխարեն։ Սա նաև գործում է և՛ դիտավորությամբ, և՛ անզգուշությամբ կատարված հանցագործությունների նկատմամբ։

Համանման ձևով չորս և վեց տարվա ազատազրկման շեմը կիրառվել է նաև այն դեպքերում, երբ քրեական գործի հարուցումը մերժվում է կամ քրեական գործը կարճվում է կամ քրեական հետապնդում չի իրականացվում, կամ քրեական հետապնդումը դադարեցվում է։ Ընդ որում՝ տուժողների իրավունքների երաշխավորման նպատակով նախատեսվել է, որ մինչև դատական և դատական փուլերում համաներման նշված դրսևորումները չեն կիրառվում անմիջականորեն մարդու մահվան հանգեցրած այն դեպքերի նկատմամբ, որոնցով առկա է տուժողի իրավահաջորդի առարկությունը։

Առանձնացվել է սոցիալական որոշակի խումբ, որի կազմում ընդգրկվող անձինք կարող են պատժից ազատվել, եթե դատապարտվել են ոչ թե հինգ, ինչպես նախկինում, այլ մինչև վեց տարի ժամկետով ազատազրկման: Խմբում ներառված են օրինակ՝ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամները, հղի կանայք, մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձինք, 60 տարին լրացած անձինք, հանցագործությունը մինչև 18 տարին լրանալը կատարած անձինք և այլ խմբեր։

«Փոփոխվել է համաներման միջոցով նշանակված պատժաչափի չկրած մասը կրճատելու կանոնը։ Այս համաներմամբ կրճատվելու է անձի ոչ թե օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված պատժաչափի չկրած մասը, այլ հենց նշանակված պատժաչափը։ Սա կտրուկ փոփոխություն է»,-ասաց Արտակ Զեյնալյանը:

Համաներման միջոցով թեպետ կրճատվում է որոշ հանցագործություններով դատապարտված անձանց պատժաչափի չկրած մասը, սակայն, հաշվի առնելով այդ հանցագործությունների բնույթն ու հանրային վտանգավորությունը, նախկին համաներման ակտերով ընդունված է եղել պատժաչափի չկրած մասը վեց ամսով կրճատելու մոտեցումը։ Այս համաներմամբ նախատեսվում է նշված խումբ հանցագործություններով դատապարտված անձանց նկատմամբ նշանակված պատժաչափը կրճատել ինն ամսով՝ նախկին վեցի փոխարեն։

Տուժողին պատճառված վնասի հատուցման հետ կապված՝ Արտակ Զեյնալյանը նշեց, որ մինչդատական և դատական վարույթում համաներման հիմքով գործի հարուցման մերժում, վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե չի հատուցվել կամ այլ կերպ չի հարթվել պատճառված վնասը, կամ առկա է վեճ հատուցման ենթակա վնասի կապակցությամբ:

«Սա է նշված փուլերում պետության որդեգրած ընդհանուր քաղաքականությունը տուժողների իրավունքների երաշխավորման տեսանկյունից, սակայն օրինական ուժի մեջ մտած դատավճռով տուժողին պատճառված վնասի հատուցման հարցը ենթակա է լուծման քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով»,-հավելեց Արտակ Զեյնալյանը:

Նա տեղեկացրեց, որ քրեակատարողական հիմնարկներում պահվող թվով 2892 անձանցից պատժից միանգամից կազատվի շուրջ 470-ը, իսկ շուրջ 370 անձի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով նախատեսված պատժաչափը կկրճատվի համապատասխան չափով: Ընդհանուր առմամբ, քրեակատարողական հիմնարկում պահվող 1835 դատապարտյալներից շուրջ 835-ի նկատմամբ կկիրառվի համաներում, որը կկազմի դատապարտյալների շուրջ 45.5 տոկոսը։

Պրոբացիայի շուրջ 3800 շահառուներից շուրջ 2700 անձի նկատմամբ կկիրառվի համաներում՝ ազատելով նրանց պատժից կամ դադարեցնելով նրանց նկատմամբ իրականացվող վերահսկողությունը: Ընդհանուր առմամբ, պրոբացիայի շահառուների 71 տոկոսի նկատմամբ կկիրառվի համաներում։ Ի տարբերություն այս համաներման՝ ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների մասով նախկին համաներմամբ պատժի կրումից ազատվել է 1212 դատապարտյալ: Վարույթն իրականացնող մարմնի վարույթում գտնվող գործերով անցնող շուրջ 3000 անձի նկատմամբ կկիրառվի համաներում:

Արդյունքում՝ քրեակատարողական հիմնարկներում պահվող, պրոբացիայի շահառու հանդիսացող և վարույթն իրականացնող մարմնում առկա գործերով անցնող ընդհանուր թվով շուրջ 6500 անձի նկատմամբ կկիրառվի համաներում: Այս թիվն աճի միտում ունի։ Մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք կամ դատապարտյալները կարող են ընթացքում ներկայացնել իրենց նկատմամբ համաներման կիրառման հիմք հանդիսացող փաստաթղթեր, որոնք առկա չեն անձնական գործերում: Այսպիսով, համաներման ծավալները կարող են նախնական հաշվարկներից ավելին լինել:

 

Լրահոս
Տնտեսի կիրակին՝ վաղը Սիրիայի դեմոկրտական ուժերը հայտարարել են ԻՊ-ի դեմ վերջնական հաղթանակի մասին Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ է Դավիթ Տոնոյանը հանդիպել է Ադրբեջանում ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանի հոր հետ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ կառույցի ներսում քննարկումները շարունակվում են «Իրականությունից անտեղյակ «խորհրդատուների» հորինվածքներին պետք է վերաբերվել համբերատարությամբ». Լևոն Մնացականյան Չինաստանի քիմիական գործարանում պայթյունի հետևանքով վնասվել է 2800 բնակելի տուն Ռոբերտ Քոչարյանը 5-րդ գանգատն է ներկայացրել ՄԻԵԴ «Պայքարելու ենք, որ մեր երեխաները հետ գան իրենց զորամաս» Գլեդիս Բերեջիկլյանը հաղթել է Նոր Հարավային Ուելսի ընտրություններում և դարձել նահանգի առաջին ընտրված կին վարչապետը Արցախի երիտասարդները Եռաբլուրում շաբաթօրյակ և ծառատունկ իրականացրին (Տեսանյութ) Արցախում խորհրդակցություն է անցկացվել կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին Հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 1900 կրակոց Մակրոնը՝ «դեղին բաճկոնների» դեմ զորք դուրս բերելու մասին Այսօրվանից Աստանան պաշտոնապես վերանվանվել է Նուր-Սուլթան ՀՀ ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացվել է խորհրդակցություն Դավիթ Տոնոյանն ու Անջեյ Կասպրշիկը քննարկել են արցախա-ադրբեջանական ուժերի առաջնագծում տիրող իրավիճակը Հանրապետությունում առաջիկա օրերին կլինեն տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Չինաստանի քիմիական գործարանում պայթյունի հետևանքով վնասվել է 2800 բնակելի տուն «Հրապարակ». «Ցելով ուզում են ինձ ոչնչացնել» «Ժամանակ». ՊԵԿ շարքային աշխատողների համար այլևս պարգևատրումներ չեն լինի, պարզվում է ավտոբուսների մեջ խոսելն է պատճառը «Ժամանակ». Ինչ նպատակով է Հակոբ Արշակյանը վետո դրել գործարարի ներդրումային ծրագրի վրա «Փաստ». Միլիոններ՝ ընդամենը մի քանի ամսվա ճանապարհի շինարարության համար «Հրապարակ». Ալեն Սիմոնյանը չի հիասթափվել «Փաստ». Լարված են Ռուբեն Ռուբինյանի և Արման Եղոյանի հարաբերությունները «Հրապարակ». Փորձառուները հեռացան՝ տեղը զիջելով երիտասարդին «Ժողովուրդ». Ինչու են դանդաղել հարկային հավաքագրման տեմպերը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մարտի 23 Արցախում մտադիր են փոխել ընտրական օրենսգիրքը Yeni Şafak. Թուրք մասնագետները կմեկնեն Ադրբեջան՝ S-300-ներն ուսումնասիրելու համար Սուրեն Քրմոյանը և Արթուր Հովհաննիսյանն ազատվել են արդարադատության նախարարի տեղակալի պաշտոններից Նիկոլ Փաշինյանը և Անջեյ Կասպրչիկը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցեր Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Կանադայում Արցախի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ստեղծումը Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին Թերեզա Մեյին Բրյուսելում հարկ Է եղել ընթրել ԵՄ-ի մյուս ղեկավարներից առանձին. The Daily Mail Էրդողանին խիստ վրդովվեցրել է Թրամփի գրառումը Պետական եկամուտների կոմիտեն փոխում է հարկ վճարողների գույքի արգելադրման վարչարարությունը ԱԺ աշխատակազմը պարզաբանել է մաքրուհիների հետ կապված խնդիրը Լոռու մարզում 15-ամյա տղան լուսանկարվելիս մոտ 150 մետր բարձրությունից ընկել է անդունդը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan