AM | RU
USD
EUR
RUB

Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցներ. ի՞նչ է սպասվում Հայաստանին

 
 

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի նկատմամբ որդեգրած ռազմավարության շրջանակներում ուժի մեջ են մտել Իրանի նկատմամբ ամերիկյան ամենակոշտ պատժամիջոցները: 2018 թվականի մայիսին ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ Վաշինգտոնը դուրս է գալիս միջուկային պայմանագրից և սկսում է Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման գործընթացը: Օգոստոսի 6-ին ուժի մեջ մտավ Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների առաջին մասը, իսկ նոյեմբերի 5-ին՝ երկրորդ: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը սպառնում է երկրորդական պատժամիջոցներ կիրառել նաև բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կշարունակեն համագործակցությունն Իրանի հետ՝ զգուշացնելով, որ «Իրանի հետ բիզնես անողները չեն կարող աշխատել ԱՄՆ-ի հետ»: Նշենք, որ ԱՄՆ պատժամիջոցների թիրախում են հատկապես Իրանի էներգետիկ և ֆինանսական ոլորտները:

Թրամփի քաղաքականությունն Իրանի հարցում էապես տարբերվում է նրան նախորդած Բարաք Օբամայի ռազմավարությունից: Թրամփի վարչակազմը է, որ մտադիր է կանխել միջուկային զենք և հրթիռային համակարգեր ձեռք բերելու իրանական վարչակազմի բոլոր փորձերը, ինչպես նաև չեզոքացնել Իրանի կառավարության ազդեցությունը տարածաշրջանում: Միացյալ Նահանգները Իրանին մեղադրում է նաև տարածաշրջանային երկրների գործերին «միջամտելու» և «ահաբեկչությունը հովանավորելու մեջ: Թեհրանի նկատմամբ ճնշումների համար որպես գործիք այս փուլում դիտարկվում է պատժամիջոցների վերականգնումը և նորերի սահմանումը: Ընդ որում, այս հարցում ԱՄՆ-ը պահանջում է ողջ միջազգային հանրության աջակցությունը՝ հայտարարելով, որ ակտիվացնելու է տարածաշրջանի իր դաշնակիցներին՝ Իրանի շուրջ օղակը սեղմելու համար:

Հենց սրանում էլ կայանում է գործընթացի գլխավոր մարտահրավերը: Ամերիկյան սպառնալիքները հատկապես մտահոգիչ են Իրանի հիմնական գործընկերների, ինչպես նաև հարևան տարածաշրջանների համար: Թեհրանի նկատմամբ իրականացվող ամերիկյան քաղաքականության համատեքստում Իրանի անմիջական հարևանությամբ գտնվող Հարավային Կովկասը, այդ թվում նաև Հայաստանը, առանձնահատուկ կարևորություն ունի: Այս մասին է փաստում նաև հոկտեմբերին ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը տարածաշրջան:

Մասնավորապես, ԱՄՆ-ը մտահոգություններ ունի հայ-իրանական քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունների առնչությամբ, ինչը հստակ նշմարվեց ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսի և ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի վերջին հայտարարություններում: Մասնավորապես, ամերիկյան կողմը Հայաստանից ակնկալում է քննադատական հայտարարություններ Իրանի հասցեին, ինչպես նաև աջակցություն տարբեր միջազգային կառույցներում Իրանին առնչվող հարցերի քվեարկության ժամանակ:

Միևնույն ժամանակ, երկրորդական պատժամիջոցներ կիրառելու ամերիկյան կողմի սպառնալիքները կարող են խոչընդոտներ ստեղծել հատկապես էներգետիկ և ֆինանսական ոլորտում Իրան-Հայաստան համագործակցության խորացման համար: Մյուս կողմից, ամերիկյան պատժամիջոցների փուլային վերականգնումը և դրա հետևանքով Իրանի տնտեսական ներուժի թուլացումը կարող է ազդել հայ-իրանական համագործակցության տեմպերի և համատեղ նախագծերի իրականացման վրա:

Հատկանշական է, որ այս հարցում Հայաստանը բավական բաց և թափանցիկ քաղաքականություն է վարում: Նույն Ջոն Բոլթոնի ացի շրջանակներում հայկական կողմը հստակ ներկայացրեց, որ Իրանն առանձնահատուկ կարևորություն ունի Հայաստանի համար, և ՀՀ վարած քաղաքականությունն Իրանի նկատմամբ բացառապես բխում է մեր կենսական շահերից:

Ընդ որում, նույնը չենք կարող ասել հարևան Ադրբեջանի մասին, որն, ընդհանուր առմամբ, դեմ չէ «հակաիրանական բլոկ» մտնելու գաղափարին՝ կախված նրանից, թե դրա դիմաց ինչ երաշխիքներ կառաջարկեն ԱՄՆ-ը և Իսրայելը: Ի դեպ, Ադրբեջանն արդեն իսկ ակտիվ քայլեր է իրականացնում այս ուղղությամբ՝ հիմնավոր կասկած առաջացնելով, որ անհրաժեշտության դեպքում Ադրբեջանը կարող է բացահայտ պլացդարմ դառնալ Իրանի դեմ առանձին գործողությունների իրականացման համար: Մասնավորապես, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանը 2018թ. հոկտեմբերից դադարեցրել է Իրանի տարածքով գազի ներկրումը, որն իրականացվում էր Ադրբեջանի, Իրանի և Թուրքմենստանի միջև պայմանավորվածության շրջանակներում:

Հաշվի առնելով նախկին պատժամիջոցների ժամանակ Իրանի հետ արդյունավետ համագործակցության փորձը, ինչպես նաև այն հանգամանքը, որ առանձին դեպքերում ԱՄՆ-ը կարող է նաև բավական ճկուն գտնվել իր դիրքորոշման մեջ (օրինակ, 8 երկրների համար բացառություն է սահմանվել իրանական նավթ գնելու հարցում)՝ կարելի է հույս հայտնել, որ ճիշտ աշխատանքի պարագայում վերոնշյալ խոչընդոտները հաղթահարելի են: Հենց այս տրամաբանությունից ելնելով՝ Հայաստանը հանդես է գալիս իրանական ճգնաժամի շուտափույթ հաղթահարման օգտին՝ կարևորելով տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովումը և Իրան-ԱՄՆ հարաբերությունների կարգավորումը:

Լրահոս
Պաշտոնը որպես պարգևատրում կամ ինչպես են քանդում երկիրը Նիկոլ Փաշինյանի նոր խորհրդականը 2016-ի ապրիլին այդքան զոհերի թիվ մեկ պատասխանատու զինվորականն է Նիկոլ Փաշինյանն ընդունել է Անջեյ Կասպրչիկին Պուտինը թույլ է տվել արգելափակել երեխաների համար վտանգավոր կայքերը Նշվել է ականավոր պետական և հասարակական գործիչ Ֆերդինանդ Ղազարյանի ծննդյան 80-ամյա հոբելյանը ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է վիրավոր զինծառայողների վերաբերյալ լուրերը Թուրք վերլուծաբան. «Այսքան սպառնացող և վիրավորող նախագահ Թուրքիան դեռ չէր տեսել» Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Հարուցվել է քրգործ՝ պայմանագրային զինծառայողին անզգուշությամբ հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ Կոպերկին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը պետք է լուծվի՝ հօգուտ կազմակերպության ամրապնդման ՌԴ դեսպան․ Երևանն ու Մոսկվան կոնստրուկտիվ երկխոսություն են վարում կենսաբանական լաբորատորիաների հետ կապված Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ն լքելու դիմում է գրել «Իրատես». Քաղաքապետարանում «հեղափոխություն» է «168 Ժամ». Ինչ է առաջարկվելու կողմերին և ինչ է դրվելու բանակցային սեղանին «Ժողովուրդ». Քաղաքական պատերազմում բոլորը դիտորդ են ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 18 Հայաստանում ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի զորավարժարաններում օգտագործվում են անօդաչու սարքեր Երևանի կենտրոնական կլինիկական հոսպիտալ տեղափոխված 4 զինծառայողն էլ խիստ հսկողության տակ են, 3-ի վիճակը կայուն ծանր է Լավրովը չի համաձայնել, որ ՌԴ-ն Հայաստանում երբեք ընդդիմության հետ չի աշխատել Ուկրաինայի վարչապետը մեկնաբանել է սադրանքի վերաբերյալ Լավրովի հայտարարությունը 5 մլն դրամ 100 օր անտոկոս ժամանակահատվածով Հայաստանի նախագահն ու Վրաստանի վարչապետը մտքեր են փոխանակել հայ- վրացական հարաբերությունների ներկա օրակարգի շուրջ Զեյնալյանն այցելել է Նաիրի Հունանյանին Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի գործով վերաքննիչը մերժել է հայցվոր կողմի միջնորդությունը Հայաստանն ու Ռուսաստանը ՀՀ-ում գործող կենսալաբորատորիաների աշխատանքի թափանցիկությունը երաշխավորող փաստաթուղթ են նախապատրաստում Բոլոր ՔԿՀ-ներում ներդրվել է դատապարտյալների համար տեսակապի հնարավորություն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փըլոնի հետ Փաշինյանը նոր խորհրդական է նշանակել Թուրքիան մտադիր է ԱՄՆ-ից ավելի քան 100 F-35 կործանիչ գնել Բակո Սահակյանն Արցախի ԱԻՆ պետական ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Լևոն Մնացականյանին Արցախում զինծառայող է վիրավորվել ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց Այս տարի պետական կայքերի վրա հաքերային հարձակումները կտրուկ աճել են. ԱԱԾ Էջմիածնում Կաթողիկոսի հրաժարականը պահանջողների և քաղաքացիների միջև ընդհարում է տեղի ունեցել Փարիզում բախումներ են «դեղին բաճկոնավորներ»-ի և ոստիկանության միջև Արթուր Բաղդասարյանը հեռանում է ակտիվ քաղաքականությունից. ՕԵԿ-ն ունի նոր նախագահ Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ «Դեղին բաճկոնավորները» պատրաստվում են նոր ցույցեր անցկացնել Ֆրանսիայի ողջ տարածքում ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Վարդենյաց լեռնանցքը փակ է «Հրապարակ». Փաշինյանի խորհրդականը սոցցանցերում զբաղված է տնտեսական քաղաքականության ակտիվ քարոզով
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan