Խոշոր ավտովթար Երևան-Երասխավան ավտոճանապարհին. մահացել է 4 մարդ

Խոշոր ավտովթար Երևան-Երասխավան ավտոճանապարհին. մահացել է 4 մարդ

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Նոյեմբերի 6-ին, ժամը 01:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան բախվել է Ճանապարհային ոստիկանության անցակետի շենքի պատին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը, տուժածը (տղամարդ, ինքնությունը չի հաջողվել պարզել) «Էրեբունի» ԲԿ հոսպիտալացման ճանապարհին մահացել է: Ավտոմեքենայի մոտակայքում հայտնաբերվել է ևս 3 տղամարդու դի (ինքնությունը չպարզված):

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում