Էրդողանը հայտնել է Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների նպատակը

Էրդողանը հայտնել է Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների նպատակը

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները սխալ քայլ է որակել, որը կխաթարի համաշխարհային հավասարակշռությունը։ Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ նովոստիին»։

«Մենք պատժամիջոցները ճիշտ չենք համարում։ Դա քայլ է՝ ուղղված համաշխարհային հավաարակշռության խախտմանը։ Մենք չենք ուզում ապրել իմպերիալիստական աշխարհում»,– ասել է Էրդողանը։

Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան Իրանից 10 միլիարդ խորանարդ մետր գազ է գնում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ը պատժամիջոցնրով է սպառնացել է այն երկրներին, որոնք կխախտեն Իրանի դեմ պատժամիջոցների ռեժիմը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում