Կապան-Քաջարան ճանապարհին տեղի ունեցած քարաթափման հետևանքները վերացվել են

Կապան-Քաջարան ճանապարհին տեղի ունեցած քարաթափման հետևանքները վերացվել են

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման (Մ2) միջպետական ավտոճանապարհի 312 կմ-ում` Կապան-Քաջարան հատվածում նոյեմբերի 6-ին տեղի ունեցած քարաթափման հետևանքները վերացվել են:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից, Կապանի տարածաշրջանը սպասարկող «Կապանի ՃՇՇ» ՍՊ ընկերության աշխատակիցների կատարած մաքրման աշխատանքների արդյունքում կարճ ժամանակ անց ճանապարհի երկկողմանի երթևեկությունը վերականգնվել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում